Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Վարչապետ. «Եթե աթոռ են ուզում, թող գան 2017-ին»

Վարչապետ. «Եթե աթոռ են ուզում, թող գան 2017-ին»
05.12.2014 | 12:53

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին «լավ բաներ» են սպասվում:
Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանային խնդիրները չխորանան, հնարավոր է նաև տնտեսական աճ արձանագրել: «Որ օգուտներ ենք քաղելու և որ նպաստելու է մեր տնտեսության զարգացմանը ԵԱՏՄ-ին անդամակցելը, դա փաստ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը խորհրդարանում վավերացնելուց անմիջապես հետո:
«Ազատության» հարցին՝ 2015-ին Հայաստանը տնտեսական աճ կունենա՞, Աբրահամյանը պատասխանեց. «Մենք պլանավորել ենք 4,1 տոկոս տնտեսական աճ բյուջեում, և ակնկալում ենք, եթե այս տարածաշրջանային խնդիրները ավելի չխորանան, մենք կփորձենք մեր իրատեսական բյուջեն կատարել և արձանագրել տնտեսական աճ»:
Երեկ ավելի վաղ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետն անդրադարձավ վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկմանը, ոչիշխանական եռյակի հետ հնարավոր համագործակցությանն ու իշխանափոխության խնդրին: Նա վստահեցրեց, թե եռյակը, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, իշխանափոխության չի գնում․ «Չեն գնում իշխանափոխության: Իմ կարծիքով: Իմ խնդիրը չի սկսում և ավարտվում պրոբլեմներ ստեղծելով: Հակառակը՝ ես ուզում եմ բոլորին համատեղենք, միասին խնդրին տանք լուծում: Ես հասկանում եմ՝ և ընդդիմության, և դիմության խնդիրը դա պիտի լինի այս երկրում․ անձնական շահերը պիտի դնենք մի կողմ, եթե խնդիր կա, մարտահրավեր, միասին լուծենք այդ խնդիրը: Իրենք ի՞նչ են ուզում... ՈՒզում են մեր աթոռները տանք, իրենք ղեկավարե՞ն: Թող գան 2017 թվականին, ներկայացնեն ծրագրեր, մեր հասարակությունը, ընտրողները ձայն տան իրենց, գան իրենք Ազգային ժողովում ընտրություն կազմակերպեն, մեծամասնություն ունենան, նշանակեն վարչապետ, կառավարություն և իշխեն: Դա է միակ ուղին»:
Անդրադառնալով դրամի շարունակվող արժեզրկմանը՝ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ կլինեն դեպքեր, երբ ոմանք կփորձեն օգուտներ ստանալ, Կենտրոնական բանկը ամեն ինչ անում է, որ կարգավորի փոխարժեքի տատանումները. «Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրում կկարգավորվի»:

Տեսանյութ

Վարչապետ․ Եթե աթոռ են ուզում, թող գան 2017-ին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ